ԱԳ նախարարն ԱՊԼ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ կարգավորման շուրջ ՀՀ մոտեցումները![]() 15 սեպտեմբերի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, փոխանցում են ԱԳՆ-ից: Մնացականյանը Ղեյտին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն այցի շրջանակում: Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում զարգացումներին: Նրանց մտահոգել է այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների, կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպը, շեշտվել է տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, Մնացականյանը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |