Բեյրութում հրդեհվել է Զահա Հադիդի նախագծած շենքը![]() 15 սեպտեմբերի 2020 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին հրդեհ է բռնկվել։ Այս անգամ վառվել է հանրահռչակ Զահա Հադիդի նախագծած պատմական շենքը։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը և մարել։ Edaily-ի փոխանցմամբ՝ տուժածների մասին տվյալներ չկան։ Շենքի շինարարություն ընթանում էր տարիներ, այն մոտ էր ավարտին: Հրդեհի կադրերը հրապարակել են թվիթերյան օգտատերերը։ Զահա Հադիդը ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ էր։ 2004 թ. դարձել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։ Բեյրությում հրդեհ էր բռնկվել նաև սեպտեմբերի 10-ին։ Վառվել էր նավահանգստի պահեստը, որտեղ նավթ և անվադողեր էին պահվում։ Դրանից ավելի վաղ հզոր պայթյուններ էին եղել օգոստոսի 4-ին։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան էր եղել։ Քաղաքի բազմաթիվ հատվածներ ավերվել էին պայթյուններից, մոտ 200 հոգի մահացել էր: ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |