Վրաստանը Ջավախքից 290 ուսանողի ՀՀ մեկնելու թույլտվություն է տվել

Վրաստանը Ջավախքից 290 ուսանողի ՀՀ մեկնելու թույլտվություն է տվել

PanARMENIAN.Net - Հայաստանում սովորող Վրաստանի քաղաքացի մոտ 290 ջավախքցի ուսանող վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտնում է Jnews կայքը։

Ըստ աղբյուրի՝ ուսանողները վրաց-հայկական սահմանը պետք է հատեն Սադախլոյի անցակետով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական ուսհաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու կթույլատրվի մտնել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի