Հայկական մեքենաները ԵԱՏՄ ներմուծելիս սեփականատերերը կմուծեն ՀՀ և ՌԴ սահմանած մաքսերի տարբերությունը

Հայկական մեքենաները ԵԱՏՄ ներմուծելիս սեփականատերերը կմուծեն ՀՀ և ՌԴ սահմանած մաքսերի տարբերությունը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության խորհուրդը Հայաստանից և Ղրղզստանից ՌԴ քաղաքացիների կողմից ներմուծված և ներմուծվելիք մեքենաների հետ կապված հարցը լուծելու է մաքսատուրքեր սահմանելով և մեքենայի սեփականատիրոջը պարտավորեցնելով վճարել ՀՀ և ՌԴ մաքսատուրքերի տարբերությունը, փոխանցում է Լogirus.ru-ն:

Եվրասիական տնտեսական գործակցությունից հայտնել են, որ հայկական և ղրղզական կողմերը պետք է ներկայացնեն տվյալներ տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի և հարկերի դրույքաչափերի մասին: Կոմիտեն այդ ամենի իրականացումը վստահել է Միության անդամ երկրների կառավարություններին:

«Նման տեղեկությունների առկայությունը քաղաքացիներին զերծ կպահի անբարեխիղճ գործարարներից մեքենա գնելուց։ Արդեն իսկ ներկրված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան ստանալ տեղեկություն տուրքի հավելյալ վճարման ենթակա չափի մասին։ Միության երկրներն արդեն այսօր պատրաստակամություն են հայտնել նման տեղեկատվության փոխանակել, մինչև կառավարություններում համապատասխան ընթացակարգերի անցկացումը»,-հայտարարել են ԵԱՏՀ–ում։

Մեքենաների սեփականատերերը վճարման ենթակա տուրքերի չափի մասին լրացուցիչ ինֆորմացիա կստանան առաջիկայում: Կախված մեքենայի տարիքից և շարժիչի ծավալից՝ այդ արժեքը կարող է կազմել մեքենայի արժեքի երկու երրորդը:

Ստացվում է՝ միայն Հայաստանի բնակիչները կարող են սեփական ավտոմեքենաները ներկրել ԵԱՏՄ այլ երկրների տարածք և շահագործել դրանք այդ երկրներում գտնվելու ընթացքում առանց մաքսային վճարների տարբերությունը վճարելու։ Նմանատիպ կանոն է գործում նաև Ղրղզստան ներմուծված և ցածր դրույքաչափերով մաքսազերծված ավտոմեքենաների համար։

ՌԴ ճանապարհային ոստիկանության պարզաբանման մեջ նշվում է, որ 2014-ին ընդունված հատուկ պայմանների համաձայն՝ Հայաստանից ԵԱՏՄ տարածք ներմուծված մեքենաները համարվում են օտարերկրյա ապրանքներ, ինչը նշանակում է, որ մեքենաների ներմուծումն ու օգտագործումը պետք է թույլատրվի միայն մաքսազերծման պայմանով:

Հայաստանում և Ղրղզստանում ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ունեցել մեքենա ձեռք բերել ներմուծման ավելի ավելի ցածր մաքսատուրքով, քան ԵԱՏՄ մյուս երկրներում: Օգտվելով այդ պայմաններից՝ մեքենաները ՌԴ տարածք են ներմուծվել առանց հայտարարագրման և գրանցվելու: Ըստ տվյալների՝ Հայաստանից ներմուծված նման մեքենաների թիվը 200-300,000-ի է հասնում: Օտարերկրյա համարներով մեքենաներին նաև ՌԴ-ում արտոնություն էր տրվում ճանապարհների տեսախցիկների և տրանսպորտային հարկերի համար: Միայն Մոսկվայում 1.5 տարվա ընթացքում օտարերկրյա համարներով մեքենաների 2 մլն խախտում է գրանցվել:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը