Մնացականյան․ ՀՀ-ի հեղափոխության և Բելառուսի ցույցերի միջև համեմատությունն անընդունելին է

Մնացականյան․ ՀՀ-ի հեղափոխության և Բելառուսի ցույցերի միջև համեմատությունն անընդունելին է

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի ընդունել համեմատությունները 2018-ին ՀՀ-ում հեղափոխության և Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև: Այս մասին նա նշել է EFE-ին տված հարցազրույցում, փոխանցում է Aysor.am-ը:

Բելառուսի մասին հարցին նախարարը նշել է, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:

«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով», - ընդգծել է նա:

Նախարարը հույս է հայտնել, որ Բելառուսում հարցին լուծում կտրվի և հավելել, որ այդ լուծումը բելառուսցիների ձեռքում է։

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկրի ղեկավար է դարձել այդ պաշտոնում 26 տարի շարունակ պաշտոնավարած գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի ընդդիմությունն ու մի շարք քաղաքացիներ չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքները, երկրում մեկ ամսից ավելի շարունակվում են բազմահազարանոց ցույցերը, որոնք պարբերաբար ուղեկցվում են ուժայինների և քաղաքացիների միջև բախումներով։ ԵՄ-ն ևս չի ընդունում Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---