South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի16 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Comedy Central-ը հրապարակել է կորոնավիրուսի համաճարակին նվիրված South Park-ի հատուկ էպիզոդի 30-վայրկյանանոց թիզերը։ Այն պատմում է Կոլորադոյի բնակիչների և կորոնավիրուսի նետած մարտահրավերների մասին։ Բազմասերիանոց մուլտֆիլմի ոչ մի էպիզոդ (բացառությամբ՝ մեկ լիամետրաժ ֆիլմի) երբևէ կես ժամից երկար չի եղել շոուի 23 տարվա պատմության մեջ։ Պանդեմիային նվիրված էպիզոդը լինելու է 1 ժամ տևողությամբ։ Նշվում է, որ երեխաները երջանիկ վերադառնում են դպրոց, բայց ոչինչ առաջվանը չէ։ Այն ցուցադրվելու է սեպտեմբերի 30-ին։ South Park-ը ամերիկյան երգիծական մուլտսերիալ է՝ ստեղծված Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի կողմից։ Այն երկրորդն է իր երկարությամբ ամերիկյան ամենաերկար անիմացիոն մուլտսերիալներից։ Մուլտֆիլմը պատմում է Կոլորադոյում ապրող չորս տղայի և նրանց ընկերների արկածների մասին։ Այն ծաղրում է նաև համաշխարհային իրադարձությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |