Սիմոնյանը խոչընդոտել է Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառն ԱԺ դահլիճ բերելուն![]() 16 սեպտեմբերի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ բերել ԱԺ նիստերի դահլիճ: Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձել են պաստառը տանել դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացել է դրա գրությանը, ապա հորդորել անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ, տեղեկացնում է Gala-ն։ Դրանից հետո պատգամավորները փորձել են ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրել են Գորգիսյանին: «Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել՝ ինչ է գրված, որ ըստ այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,- ասել է Գորգիսյանը: Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս է եկել Արարատ Միրզոյանը և խոստացել, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ է տրվել ներս մտնել պաստառով: ![]() ![]() Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |