ԿԳՄՍ նախարար․ Հրաժարականիս հարցն օրակարգում չէ, խնդրում եմ ինձ չվախեցնել16 սեպտեմբերի 2020 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին պահանջներին ու նշել, որ հրաժարական կտա, երբ տեսնի, որ կան նախադրյալներ և իրենք սխալ ուղով են գնում, իսկ նման հարց այս պահին օրակարգում չկա։ Ըստ Հարությունյանի՝ իր ղեկավարած գերատեսչության հանդեպ բողոքները կապված են իրականացվող ռեֆորմների մեծ փաթեթի հետ։ Նա հիշեցրել է, որ մեկ անգամ արդեն հրաժարական տվել է՝ կուսակցության վարչության նախագահի պաշտոնից, քաղաքական ուժի՝ 2016-ին գրանցած անհաջողության պատճառով (խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է - խմբ․)։ «Խնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ներկայումս իրականացնում եմ: Եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ հիմա գնում ենք ճիշտ ճանապարհով, ես հրաժարականի դիմում կգրեմ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և նորություն բերելը: «Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, օրինակ` հրաժարականի հարց, ես դա անիմաստ եմ գտնում քննարկել, քանի որ դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ»,- ասել է նա: ԿԳՄՍՆ նախաձեռնած որոշ փոփոխություններ վերջին շրջանում քննադատության առիթ են դառնում։ Խոսքը, մասնավորապես, Հայոց եկեղեցու պատմության առարկան՝ Հայոց պատմության հետ դասավանդվելուն է վերաբերում. պատմության դասագրքերում, ըստ ընդդիմախոսների, որոշ բացթողումներ կան։ Նախարարը քննադատվել էր նաև բուհ ընդունվելու համար առաջին հայտին առաջնահերթություն տալու որոշման համար։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |