Covid-19-ի 5 նոր դեպք՝ Արցախում16 սեպտեմբերի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 5 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտից է, սեպտեմբերի 15-ին հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 13,145 փորձանմուշի հետազոտություն: Արցախում 2020-ի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |