ՀՀ-ն Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահական զորավարժությանը

ՀՀ-ն Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահական զորավարժությանը

PanARMENIAN.Net - Բելառուսում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-ից 16-ը կանցկացնեն «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը։

Ստորաբաժանումները վարժանքների ընթացքում կմշակեն խաղաղապահ գործողության պատրաստության ու անցկացման ընթացքը։

Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հրամանատարաշտաբային զորավարժությանը կմասնակցեն ստորաբաժանումներ 6 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։

Վարժանքներն անցկացվում են ամեն տարի։ Դրանց մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետության զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության մոտ 1300 զինծառայող, մի քանի հարյուր միավոր ավիացիա, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---