Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվեն

Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այդ մասին ասվում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, իսկ Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի առջև կբարձրացվի հայկական եռագույնը։

Հայաստանն իր անկախության 29-ամյակը նշելու է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---