Ռուսաստանցի նեոնացիստ Մարցինկևիչն ինքնասպան է եղել մեկուսարանում16 սեպտեմբերի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի նեոնացիստ Մաքսիմ Մարցինկևիչն ինքնասպան է եղել Չելյաբինսկի մեկուսարանում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ նա գրություն է թողել՝ խնդրելով իր քաղաքացիական կնոջը փոխանցել կոմունիզմի մասին գիրքն ու իր անձնական օրագիրը։ Նա նաև գրել է, որ «չի ցանկանում անախորժությունների պատճառ դառնալ մեկուսարանի ղեկավարության համար» և ներողություն է խնդրել։ Մարցինկևիչը 3 անգամ դատվել է։ 2007-ին Մաքսիմ Մարցինկևիչին դատել են նացիստական կարգախոսների և ծայրահեղական արտահայտությունների համար, իսկ 2 տարի անց՝ ռասիստական տեսանյութերի տարածման։ 2014-ին նա դատապարտվել էր 5 տարվա գաղութի ծայրահեղականության համար, սակայն ավելի ուշ նրա ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև 2 տարի 9 ամիս։ 2018-ին Մարցինկևիչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ Մարցինկևիչի հիմնած «Ռեստրուկտ» շարժման անդամները 2013-2014թթ․ հարձակվել են մարդկանց վրա էլկտրաշոկերներով, մետաղյա մահակներով՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի պատրվակով։ Մարցինկևիչն ու նրա թիմակիցները մեղսակից են 8 անձի վրա հարձակումներին, որից 1-ը մահացել է։ 2019-ին նրա ազատազրկման ժամկետը կրճատեցին մինչև 8 տարի։ Թիմակիցները գրում էին, որ Մարցինկևիչն ազատ է արձակվելու 2021-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |