Փաշինյան․ Մինսկի խմբի առաջարկը կառուցողական է, Ադրբեջանն է նախապայմաններ դնում

Փաշինյան․ Մինսկի խմբի առաջարկը կառուցողական է, Ադրբեջանն է նախապայմաններ դնում

PanARMENIAN.Net - Արցախյան բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կառուցողական է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է որ հայկական կողմը նախապայմաններ չի դնում, նախապայման դնում է Ադրբեջանը` հայտարարելով, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես այդ երկրի մաս։

Նա նաև նշել է, թե ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սեպտեմբերի 21-27-ը պլանավորված հանդիպման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Հանդիպում այս պահին նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը շարունակելու համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և, ըստ հաղորդագրության, առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---