Ռազմավարության առումով ամենը ճիշտ ենք արել. Փաշինյանը՝ Covid-19-ի դեմ պայքարի մասին

Ռազմավարության առումով ամենը ճիշտ ենք արել. Փաշինյանը՝ Covid-19-ի դեմ պայքարի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 100%-ով թափանցիկ է եղել և շարունակում է այսպիսին մնալ կորոնավիրուսի հարցով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հարցին:

«Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100% ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում»,- ասել է նա՝ նշելով, որ թերություններ եղել են, ինչպես ամեն տեղ են լինում։

Վարչապետը նաև հայտարարել է, որ երկրներ կան և եղել են, որոնց կորոնավիրուսի դեպքերի օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են ՀՀ օրական տվյալների հետ․ «Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»:

Փաշինյանը, գուցե, նկատի է ունեցել նաև Ադրբեջանին, որտեղ կորոնավիրուսի հայտարարված դեպքերը 38,517-ն։ Երկու երկրի օրական տվյալները համեմատելիս կարելի է նկատել, որ օրական դեպքերը 300-ից նվազել են հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։

ԱԺ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---