Անկարան վաղուց արդեն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհները

PanARMENIAN.Net - Ռուսաստանին է պատկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային դերը, քանի որ նա հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում: «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի ավարտից հետո հռչակագիր ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանին այդ գործում պատկանում է առանցքային դերը, քանի որ նա, մնացածից բացի, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը»,- ընդգծել է նա:



Թուրքիայի նախագահի խոսքով, Անկարան արդեն բավական վաղուց է փնտրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհները եւ երկխոսության համար օգտագործում է բոլոր հնարավորությունները: «Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը մեր երկրների հավաքականների միջեւ մեզ հիանալի հնարավորություն ընձեռեց: Ես Երեւան մեկնեցի եւ այդ հանդիպումը դիտում էի իմ հայ գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո ես եւ նախագահ Սարգսյանը շատ լավ եւ օգտակար հանդիպում ունեցանք: Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում կարգավորված երկխոսությունը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Աբդուլլահ Գյուլը:



Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Երեւան կատարած այցը ոչ միայն ազդարարեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը, այլեւ նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է «Վեստի»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---