«Շարիտեն» գործարար Պրիգոժինին վերադարձրել է «Նալվալնու բուժման համար» փոխանցված 1 մլն ռուբլին

«Շարիտեն» գործարար Պրիգոժինին վերադարձրել է «Նալվալնու բուժման համար» փոխանցված 1 մլն ռուբլին

PanARMENIAN.Net - Գերմանական «Շարիտե» կլինիկան վերադարձրել է ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու «բուժման համար» փոխանցված 1 մլն ռուբլին։ Այդ մասին տեղեկացրել է Պրիգոժինին մոտ կանգնած «Կոնկորդ» ընկերության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան գերմանական t-online.de առցանց ռեսուրսի, գրում է Deutsche Welle-ն։

Պրիգոժինը հայտնի է որպես «Պուտինի խոհարար»։ Նա գումարը փոխանցել էր սեպտեմբերի 7-ին։

«Վճարած գումարը վերադարձրել են։ Հավանաբար հետևյալ պատճառներից մեկով։ Առաջինը՝ Եվգենի Պրիգոժինը պատժամիջոցների տակ է։ Երկրորդը՝ գումարը վերցնելու դեպքում կլինիկան պարտավոր է հաշվետու լինել նրան։ Եվ կլինիկան չի ցանկանում բացահայտել Նավալնու թունավորման և բուժման մանրամասները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Պրիգոժինին պատկանող ընկերությունները 2011-ից սնունդ են մատակարարում ՌԴ ուսումնական, բժշկական և պետական հաստատություններին։ Այս ընթացքում դրանք պետությունից ավելի քան 5000 պայմանագիր են ստացել՝ ընդհանուր 209 մլրդ ռուբլու։

Միջազգային փորձաքննությունը հաստատել է, որ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---