Առաջարկ․ Ընդլայնել հայտարարագիր ներկայացնողների և տվյալների ցանկը

Առաջարկ․ Ընդլայնել հայտարարագիր ներկայացնողների և տվյալների ցանկը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվում է հայտարարագրման պարտականություններ ունեցող անձանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու համար ներդնել ծախսերի հայտարարագման նոր ինստիտուտ:

«Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, այդ ծախսերը ենթակա են հայտարարագրման, կամ՝ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը», - հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նշվում է, որ օրինագիծն ուղղված է պետական կառավարման ոլորտում թափանցիկության ապահովմանը, հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց և ենթակա տվյալների ցանկերի ընդլայնմանը:

Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են պարբերաբար ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ։ Հայտարարագրերն ուսումնասիրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը