Փետրվարի 14-ին հայտնի կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ում

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացնող կատարողի ընտրությունը: Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացնելու իրավունքի համար պայքարելու են 21 կատարողներ, այդ թվում` Ինգա եւ Անուշ Արշակյանները, Մհերը, Տիգրան Պետրոսյանը, ռեփ-կատարող Դավոն, «Բամբիռ» եւ The Beautified Project ռոք-խմբերը: Այսօր կայացած վիճակահանության արդյունքում եզրափակչում առաջինը ելույթ կունենա երիտասարդ երգչուհի Իռենը, վերջինը` Սերգեյ Գրիգորյանը:



Այս տարի «Եվրատեսիլ 2009»-ի մասնակցի ընտրության մրցույթը տարբերվելու է քվեարկության խիստ հսկողությամբ եւ վարողների կողմից առանձնահատուկ անաչառությամբ: Յուրաքանչյուր մասնակից ելույթից առաջ նախապես պատրաստված տեսանյութի օգնությամբ կներկայացնի իրեն եւ իր երգը:



Այս տարի «Եվրատեսիլ 2009» մրցույթը կկայանա Մոսկվայում: Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-14-ը, եզրափակիչը` մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին օրը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---