ԶՈւ-ում մահացած զինվորների ընտանիքները կօգտվեն փաստաբանի անվճար ծառայությունից

ԶՈւ-ում մահացած զինվորների ընտանիքները կօգտվեն փաստաբանի անվճար ծառայությունից

PanARMENIAN.Net - Զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից: Ազգային ժողովն ընդունել է համապատասխան նախագիծը երկրորդ ընթերցմամբ, գրում է Factor.am-ը։

Կողմ է քվեարկել 120 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը։

Սեպտեմբերի 16-ին նախագիծը ներկայացնող Զոհրաբյանն ասել էր, որ ներկայիս կարգավորումը բավականին խնրահարույց է ու արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելիս մահացել են այլ հանգամանքներում և չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական ծառայություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---