Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել

Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել

PanARMENIAN.Net - 77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը վաղաժամ ազատման խնդրագիր է ներկայացրել։ Այդ մասին նորվեգական Verdens Gang-ին է հայտնել նրա փաստաբան Օյստեն Ստուվիկը։

Ըստ փաստաբանի, Բրեյվիկի դեպքում վաղաժամ ազատման մասին խնդրելու իրավունք է վերապահվում 10 տարվա ազատազրկումից հետո։ Սակայն ահաբեկիչն ավելի քիչ է անցկացրել ազատազրկման մեջ՝ նրան ձերբակալել են 2011-ի հուլիսին, իսկ դատավճիռը կայացվել է 2012-ի օգոստոսին։

«Նա հիմա է դա ուզում։ Նա 8 տարի է անցկացրել մենախցում դատի ավարտից հետո»,- ասել է փաստաբանը, գրում է Meduza-ն։

Բրեյվիկը նաև մտադիր է նոր դատավարություն սկսել պետության դեմ՝ համարելով, որ իր իրավունքները ոտնահարվում են։

2015-ին Բրեյվիկն արդեն դատի տվել է պետությանը՝ բողոքելով բանտում իր իրավունքների ոտնահարումից, Վերաքննիչ դատարանը Նորվեգիայի իշխանություններին աջակցեց։ Իսկ ՄԻԵԴ-ը մերժեց Բրեյվիկի բողոքը բանտում «անմարդկային վերաբերմունքից»։

2011-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Օսլոյում, որի հետևանքով 8 մարդ զոհվեց, իսկ հետո նա 69 մարդու է սպանել երիտասարդական ճամբարում՝ Ուտոյա կղզում։ Իր խոսքերով, այդ կերպ նա բողոք է ներկայացրել մահմեդականների զանգվածային ներգաղթի դեմ։ Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ դա առավելագույն պատիժն է Նորվեգիայում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---