ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կարող է կրկնակի երկարացվել17 սեպտեմբերի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ռուս գործընկերների հետ քննարկվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո): Հարցը քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցության շամանակ։ Ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, տեղեկացնում է Հայկական ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև 2020-ի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։ 2020-ի հունիսին հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում կիսատ մնացած աշխատանքները շարունակվել սեփական միջոցների հաշվին: ՀՀ կողմից ատոմակայանին տրամադրվող բյուջետային վարկի պարագայում նույնպես ռուսական «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ից են ձեռքբերումներ կատարվելու։ Ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |