Արյունաբանականի ևս 13 աշխատող աշխատանքից ազատման դիմում է գրել17 սեպտեմբերի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել, հայտնել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը: «Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը՝ կապված Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ, մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին», - գրել է նա։ Աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը, ուռուցքաբաններ, բուժքույրեր, մայրապետեր։ Նրանք աշխատանքի չեն գա հոկտեմբերի 1-ից։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը դադարեցրել էր հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։ Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։ Առողջապահության նախարարությունից էլ նշում են, թե ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունն այն դեպքում, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը, իսկ նա այդ մասին տեղյակ է եղել պայմանագիրը ստորագրելիս` 2019 թվականի հունվարի 14-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |