Հայկական Krisp-ը՝ Forbes թոփ-20 ստարտափների ցուցակում

Հայկական Krisp-ը՝ Forbes թոփ-20 ստարտափների ցուցակում

PanARMENIAN.Net - Հայկական Krisp ընկերությունը ընդգրկվել է The Forbes Cloud 100 Rising Stars ստարտափներիի ցանկում 19 այլ ընկերության հետ։ Ցուցակում ընգրկվածները պոտենցիալ ունեն դառնալու ապագայի առաջատար ամպային ընկերությունները։

Ընկերություններն ընտրվել են ինչպես արդեն գրանցած արդյունքների, հեղինակության, այնպես էլ շուկայական պոտենցիալի համար։

Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ Krisp-ը 2020-ի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։

Օգոստոսին հայտարարվել էր, որ ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Այն մեկ տարում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը $0-ից հասցնելով $4,000,000-ի։

Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---