12 փետրվարի 2009 - 18:34 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հայ ժողովրդի կարծիքը որոշյալն է լինելու
Պաշտոնական Երեւանը մտադրված է շարունակել Անկարայի հետ երկխոսությունը: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նիստին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Անցած տարվա ընթացքում նշանակա֊լիորեն ակտիվացավ մեր արտաքին քաղաքա֊կանությունը, որի ուղենիշները մեր համատեղ ծրագրերի համատեքստում են: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի՛ ինքնորոշման իրավունք, եւ այն կյանքի է կոչել: Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել. դրա համար չկան ո՛չ իրավական, ո՛չ պատմական հիմքեր, եւ որ ամենակարեւորն է` չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ցանկու֊թյունը»,- հայտնել է ՀՀ նախագահը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մենք համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհ, ճանապարհ, որը կտանի դեպի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Այստեղ էլ եմ ուզում անդրադառնալ մեր «վա՜յ» ընդդիմախոսների այն տեսակետին, թե իբր մենք կարիք չունենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեն Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը: Սա շատ սխալ մոտեցում է: Այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, բայց երբ որ մեր անքակտելի իրավունքը չեն ճանաչում, մենք ի՞նչ պետք է անենք, մեր միակ ելքն այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Իհարկե, կա այլ տարբերակ` մենք կարող ենք գլուխներս փակել, ասել մենք ոչինչ չենք տեսնում, մենք ոչինչ չենք լսում, մենք ունենք անքակտելի իրավունք եւ բոլորը պարտավոր են սրա հետ համակերպվել: Արդյո՞ք սա ճանապարհ է: Միակ ճանապարհը այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Միակ ճանապարհը բանակցություններն են, եւ ովքեր փորձում են այս բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն, նրանք խորապես սխալվում են գոնե մի շատ պարզ պատճառով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մեր հայրենի հողը գին չունի, իսկ եթե գին չունի` սակարկելն անիմաստ է»,- նկատել է Ս.Սարգսյանը:

«Մենք շարունակելու ենք Թուրքիայի Հանրապետության հետ մեր երկխոսությունը: Մեր նպատակը առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն ու Հայաստանի Հանրապե֊տության սահմանի ապաշրջափակումն է: Ես համոզված եմ, որ մենք պետք է կարողանանք մեր հարեւանների հետ բնականոն հարաբերու֊թյուններ հաստատել: Հայ-թուրքական հարա֊բե֊րությունները կարգավորելու լավ հնարավո֊րություն կա այսօր, եւ այն պետք է օգտա֊գործենք, եւ այս հարցում վճռորոշը լինելու է մեր ժողովրդի կարծիքը: Հայաստանն ակտիվորեն աշխատում է եվրոպական կառույցների հանդեպ ստանձ֊նած պարտավորությունների իրականացման եւ եվրաինտեգրման գործըն֊թացը ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Այստեղ մենք նկատելի արդյունքներ ունենք եւ ավելի մեծ ակնկալիքներ ունենք: Հայաստանն ակտիվ է նաեւ ԱՊՀ եւ մանավանդ Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մեր երկրի շահերից բխող նոր նախաձեռնությունների մշակման եւ դրանց իրականացման հարցե֊րում: Միեւնույն ժամանակ, բազմակողմանի բարիդրա֊ցիական հարաբերություններ են զարգանալու մեր հարեւանների հետ, մասնավորապես էներգետիկայի, հաղոր֊դակցության ուղիների, տնտեսական սերտ գործակցության դաշտերում: Սա բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի երկրների, ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդների շահերից»,- ընդգծել է երկրի ղեկավարը: