Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է մարտի պիկը![]() 18 սեպտեմբերի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի քանակը գերազանցել է պանդեմիայի առաջին՝ մարտ ամսվա պիկը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի՝ միայն սեպտեմբերի 7-13-ն աշխարհում գրանցվել է վարակի 300,000 նոր դեպք։ Մարտի վերջին Եվրոպայում նոր դեպքերը կազմել են 26,475, գրում է BBC-ն։ Եվրոպայի շատ երկրներում այժմ գրանցվում են վերջին ամիսների կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշները։ Ըստ Կլյուգեի՝ աճում է նաև երկրների միջև վիրուսի փոխանցման ցուցանիշը։ «Հունիսին նոր դեպքերը ստորին նիշում էին։ Սեպտեմբերին դեպքերի քանակը վտանգի ազդանշան պետք է լինի»,- ասել է նա։ Հիվանդացության նոր հակառեկորդ է գրանցվել Նիդերլանդներում։ Վերջերս երկիրն ընդգրվել է Մեծ Բրիտանիայի կազմած կարմիր՝ անբարենպաստ երկրների ցանկում։ Իսպանիայում սեպտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 239 մարդ՝ սա ամենամեծ ցուցանիշն է հունիսից ի վեր։ Վարակման վիճակագրությունը կտրուկ աճել է հատկապես Մադրիդում։ Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի 30 մլն դեպք է գրանցվել, վարակից մահացել է 944,300 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |