Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին18 սեպտեմբերի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռուս ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ռուսական «Դոսյե» կենտրոնը հերթական հոդվածն է հրապարակել Կրեմլի՝ հարևան երկրների ներքին գործերին «խառնվելու» մասին շարքից, որն այս անգամ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Հոդվածում ներկայացված են ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ, հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթղթերը։ Դրանց թվում է նաև ուկրաինական դեսպանության՝ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայով նամակը, ըստ որի 2018 թվականին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այցելել է Ղրիմ։ Բացի այդ, հրապարակվել են նաև քաղգործիչներ Գագիկ Ծառուկյանի, Արամ Սաֆարյանի (նրան նաև գումար է փոխանցվել) անձնագրերի պատճենները։ PanARMENIAN.Net ին այս պահին դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, ԱԱԾ-ից և վարչապետի խոսնակից՝ հայկական փաստաթղթի՝ 3-րդ երկրի պաշտոնյայի ձեռքում հայտնվելու և ընդհանուր հոդվածում նկարագրվող ռուսական ակտիվության վերաբերյալ, բայց սպասում ենք պատասխանների: Հոդվածում նշվում է, որ Չերնովի ենթակաների ուշադրության կենտրոնում է, ինչպես նրանք են նշում, «Սորոսի ֆոնդի դրածո Նիկոլ Փաշինյանը», բացի այդ, Փաշինյանին կեղծանունով դիմում են «Մորուք» և հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Որոշ աղբյուրներ պարբերաբար նամակներով զեկուցում են իրավիճակի մասին։ Կենտրոնը գրում է, որ Ռուսաստանը որոշ հայ քաղաքական գործիչների նաև ֆինանսավորել է տարբեր եղանակներով։ Հատուկ նշվում է Անդրանիկ Նիկողոսյանի անունը, որը ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դառնա ստեղծվելիք ռուսական կայսրության մաս։ Նա մոտ $1 մլն և ռուսական պետական պարգևներ է ստացել։ Հայաստանում գործում են նաև ռուսամետ կենտրոններ, այդ թվում՝ 2018-ին ստեղծված «Լազարյան ակումբը»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |