Արա Աբրահամյանի որդու դղյակն ամենաթանկն է ՌԴ-ում․ Այն $80 մլն-ով է վաճառվում18 սեպտեմբերի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի որդու՝ Վլադիսլավ Աբրահամյանի դղյակը վաճառքի է հանվել։ Այն վաճառվում է $80 միլիոնով կամ 6 մլրդ ռուբլով։ Շքեղ առանձնատունն ամենաթանկ մասնավոր կառույցն է ՌԴ-ում և ամենաթանկերից մեկն ԱՊՀ-ում։ Ըստ Mash-ի տեղեկությունների՝ դղյակը ձևակերպված է Վլադիսլավ Աբրահամյանի անունով, սակայն հայտնի չէ, թե ինչու են Աբրահամյանները որոշել վաճառել այն։ Ըստ պարբերականի՝ առանձնատունը գտնվում է ՌԴ պետական գործիչ և «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Սեչինի առանձնատան դիմաց։
Գնորդներին առաջարկվում է 11,000քմ մակերեսով 6 հարկանի տուն, 2․51 հա հողատարածք, հյուրատուն՝ 800քմ մակերեսով։ Դիզայնի նախագիծն իրականացրել է իտալական Angela Luigi բյուրոն։ Առանձնատունն աչքի է ընկնում բարձր առաստաղներով և համայնապատկերային պատուհաններով, հենց տան մեջ գտնվող թենիսի կորտով և մինի գոլֆով, 12 ննջասենյակային բլոկերով (իրենց խոհանոցներով, սանհանգույցներով և զգեստասենյակով)։ Դղյակում կա նաև լողավազան, մարզասրահ, համերգասրահ, բոուլինգ, սպա-համալիր, մեծ ձմեռյաին այգի։
Համեմատության համար՝ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հայտնի առանձնատունը ատրակցիոնների հետ միասին արդյունքում վաճառվեց աճուրդով՝ $32 միլիոնով։
Արա Աբրահամյանը հայտնի գործարար է, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ: 1993-ին նա հիմնել է«Սոգլասիե» փակ բաժնետիրական ընկերությունը՝ դառնալով դրա նախագահը: Այն այժմ դարձել է Ռուսաստանի ներդրումային խոշոր ընկերություններից մեկն է: 1994-ին հիմնել է «Ռուսաստանյան պաշտպանական տեխնոլոգիաներ» կոնցեռնը: Նախքան Լիբիայի քաղաքացիական պատերազմը Արա Աբրահամյանը Լիբիայի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլլար ներդրում է կատարել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |