Ծառուկյանը՝ ԿԳՍՄ նախարարին․ Քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես

Ծառուկյանը՝ ԿԳՍՄ նախարարին․ Քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունն անփորձ է, «չի աշխատել ոչ մի տեղ, անփորձ քայլել են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում, քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես: Մարդիկ չեն ուզում լսել, ուզում են իրանց վրա զգալ», - ասել է նա ԲՀԿ ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը։

Ծառուկյանը նշել է, որ պետությունն ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ կոնկրետ գործ տեսնել ու փոփոխություն զգալ:

«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ՝ պետությունը», - հայտարարել է Ծառուկյանը:

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտպանելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ակնարկել էր ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապված բռնաբարության դեպքը։

Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանն անկախության տարիներին արդարացրել է նրան։

Դրանից հետո ԲՀԿ առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել՝ «հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանն ասել էր, թե «կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Հարությունյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ն բոյկոտել էր Կառավարության հետ հարցուպատասխանն ու հայտարարել նրա հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսելու մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---