Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը![]() 18 սեպտեմբերի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծախսերի հայտարարագրում և ընդգրկված անձանց շրջանակի ընդլայնում նախատեսող «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 17։ Նոր օրենքով հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը: Նախատեսվում է նաև ընդլայնել եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացող պաշտոնյաների շրջանակը: Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը։ Առաջարկվում է նաև ստուգել հայտարարատու պաշտոնյայի տվյալները պաշտոնավարումից 2 տարի հետո, կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է գույքի իրավիճակային հայտարարագիր պահանջել։ Առաջարկվում է նաև թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամի փոխարեն սահմանել 4 մլն դրամ։ Ենթադրվում է, որ հայտարարագրումը մեծ կարևորություն կունենա հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |