Փաշինյան․ «Ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը

Փաշինյան․ «Ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության է եկել «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ, որովհետև այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում դրանով: Այս մասին Facebook-ում գրել է կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս:

«Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը»,- գրել է վարչապետը:

Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկն իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու ճիշտ քայլերի մղելու փորձերն են:

Վարչապետի խոսքով՝ հանրային քննարկումների դաշտում սա ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունն ի վերջո՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա։

 Ուշագրավ
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է
Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան