Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը18 սեպտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է միկրոձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը` ներառելով նաև ներտնային աշխատանքներ կատարողներին։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում միկրոձեռնարկատեր կհամարվեն նաև ներտնային վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարողները։ Ընդլայնված շրջանակում ներառվում են նաև բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող անձինք։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |