Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է միկրոձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը` ներառելով նաև ներտնային աշխատանքներ կատարողներին։

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում միկրոձեռնարկատեր կհամարվեն նաև ներտնային վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարողները։

Ընդլայնված շրջանակում ներառվում են նաև բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող անձինք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---