Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք կա![]() 19 սեպտեմբերի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել, սեպտեմբերի 19-ի դրությամբ 187 նոր դեպք է հայտնաբերվել։ Ապաքինվել 46 մարդ, մեկուսացված է 5850-ը։ Ըստ Stopcov.ge հարթակի՝ երկրում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։ Արտերկրից Վրաստան է վերադարձել վարակված 41 քաղաքացի։ Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվել են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |