ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո19 սեպտեմբերի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ռուսական ուժերի հետ գրանցված մի քանի միջադեպից հետո ԱՄՆ-ն մեծացրել է Սիրիայում իր ռազմական կոնտինգենտը։ Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և մոտ 100 զինծառայող։ BBC-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանը հայտնել է, որ լրացուցիչ զորքը միջազգային կոալիցիոն ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար է։ Վերջին տարիներին Սիրիայում պարբերաբար միջադեպեր են լինում ամերիկյան և ռուսական ուժերի միջև: Սակայն վերջին շաբաթներին հյուսիս-արևելքում գրանցվող միջադեպերն ավելի ագրեսիվ են դառնում: Օգոստոսի վերջին 7 ամերիկացի զինվորական էր վիրավորվել ռուսական զրահամեքենայի հետ ավտովթարի հետևանքով: Կողմերը միմյանց էին մեղադրել բախման համար։ Սիրիայի հյուսիս-արևելքը հիմնականում գտնվում է ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության տակ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |