Ջոնսոն․ Բրիտանիայում Covid-19-ի երկրորդ ալիք է սկսվում19 սեպտեմբերի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվում և այն անխուսափելի է, փոխանցում է Ինտերֆաքսը։ Նա նշել է, որ համավարակի երկրորդ ալիք է սկսում ամբողջ Եվրոպայում, և հավելել, որ համապետական կարանտինը «վերջին բանն է, որ որևէ մեկը կցանկանա նախաձեռնել»: «Ես ամենևին չեմ ցանկանում սահմանել կարանտինային ավելի մեծ միջոցառումներ, մենք չենք ցանկանում փակել դպրոցները, հրաշալի է, որ դրանք դարձել են այնպիսին, ինչպիսին եղել են։ Ցանկանում ենք տնտեսությունը թողնել այնքան բաց, որքան հնարավոր է, ցանկանում ենք, որ բիզնեսն աճի»,- նշել է նա։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում վարակի 388,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Վիրուսից մոտ 42,000 մարդ է մահացել: Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |