Եվրոպական եռյակը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ առաջարկը19 սեպտեմբերի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրավաչափ չեն համարում Իրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Այդ մասին ասվում է «եվրոպական եռյակի» ՄԱԿ Անվտանգության խորհրդին հասցեագրված նամակում, գրում է Deutsche Welle-ն։ Վաշինգտոնը մտադիր էր ակտիվացնել Թեհրանի դեմ ՄԱԿ տուգանային միջոցների վերականգնման մեխանիզմը, սակայն ԱԽ անդամների մեծ մասը կողմ է եվրոպական եռյակի դիրքորոշմանը։ Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը վերապահված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով, որով վավերացվել է 2015-ին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ եթե համաձայնագրի պայմանները չկատարվեն, մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է պահանջել պատժամիջոցների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող վետո դնել որոշման վրա։ ԱՄՆ-ն, սակայն, դեռևս 2018-ին է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին։ Ուստի, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կարծում են, որ ԱՄՆ-ն այևս գործարքի մասնակից չի համարվում և չի կարող պահանջել, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնվեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |