Հայաստանը պատրաստ է զարգացնել բարեկամական հարաբերությունները հարեւան երկրների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվորեն աշխատում է երկրում եվրաինտեգրման նպատակով եվրոպական կառույցների առջեւ իր վրա վերցրած պարտականությունների իրականացման գործում: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նիստին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ առումով մենք նկատելի արդյունքներ եւ մեծ ակնկալիքներ ունենք»,- նկատել է պետության ղեկավարը:



Նրա խոսքով, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում նոր նախաձեռնությունների մշակման եւ իրագործման գործընթացի մեջ: «Միեւնույն ժամանակ մենք պատրաստ ենք զարգացնել բարեկամական հարաբերությունները հարեւան երկրների հետ` զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, հաղորդակցության եւ տնտեսության ոլորտում: Դա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերից»,- հայտնել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---