Covid-19-ով չվարակված մարդկանց մոտ իմունային արձագանք է հայտնաբերվել

Covid-19-ով չվարակված մարդկանց մոտ իմունային արձագանք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Գիտնականները նոր կորոնավիրուսի իմունային արձագանք են հայտնաբերել այն մարդկանց մոտ, որոնք երբևէ շփում չեն ունեցել կորոնավիրուսի՝ համաճարակ առաջացրած այս տեսակի հետ։

British Medical Journal-ի փոխանցմամբ՝ կատարվել է 6 տարբեր ուսումնասիրություն։ Նշվում է, որ կորոնավիրուսի հետ չշփված մարդկանց 20-50%-ի մոտ իմունային արձագանք է գրանցվել։ Օրինակ՝ ուսումնասիրվել են 2015-2018 թվականներին Միացյալ Նահանգներում վերցված արյան նմուշները, դրանց 50%-ը ցույց է տվել կորոնավիրուսի նկատմամբ արձագանք: Նիդերլանդներից արյան նմուշների ուսումնասիրությունն արձագանք է ցույց տվել 10-ի 2-ի մոտ: Գերմանիայում իմունային արձագանքը հայտնաբերվել է 68-ից 23-ի մոտ:

Թեև այս քանակով ուսումնասիրությունները բավարար չեն և իմունային արձագանքների մասին հստակ գնահատականներ չեն տալիս, դրանք բարդ է անտեսել։ Այն կարող է փոխել պատկերացումները համաճարակի տարածման տեմպերի մասին։

Այժմ անհրաժեշտ է բացահայտել իմունային պատասխանի ծագումը։ Հնարավոր վարկածներից մեկը մրսածություն առաջացնող կամ անհայտ, կենդանական ծագման կորոնավիրուսի այլ տեսակների հետ կոնտակտից առաջացած իմունիտետն է։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել 30․5 մլն մարդ, առողջացել է 20․7 մլն, մահացել՝ ավելի քան 950,000 մարդ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---