Նավալին` իր բուժման մասին․ Պարզ ճանապարհ է, բայց ոչ կարճ19 սեպտեմբերի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Թունավորումից հետո գերմանական «Շարտիե» կլինիկայում բուժվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինսթագրամյան իր էջում պատմել է, թե ինչպես է ընթանում իր վերականգնողական գործընթացը։ «Եկեք պատմեմ այն մասին, թե ինչպես եմ վերականգնվում։ Սա արդեն պարզ ճանապարհ է, բայց ոչ կարճ։ Ամբողջ ընթացիկ խնդիրն այն է, որ հեռախոսը ձեռքումս քարի պես անօգուտ է, իսկ ինքս ինձ ջուր լցնելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի»,- գրել է նա։ Նավալնու խոսքով՝ իր մոտ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն բժիշկները լուծել են դրանցից գլխավորը՝ իրեն «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկին, ով կարող է արագ թերթել ինսթագրամյան էջն ու առանց մտածելու հասկանալ՝ որտեղ Like դնել։ Նավալնին հոսպիտալացվել է օգոստոսի 20-ին՝ նա վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Մինչ օրս նա կոմայում է։ 2 օր Նավալնին եղել է Օմսկի հիվանդանոցում, որտեղ հայտարարվեց, որ նրա մոտ թունավորման նշաններ չեն հայտնաբերվել։ Այնուհետև նա տեղփոխվեց բուժման գերմանական «Շարիտե» հիվանդանոց։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |