Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ 2 զոհ կա և 5 վիրավոր

Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ 2 զոհ կա և 5 վիրավոր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին, ժամը 21։25-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին, Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ 2 զոհ կա և 5 վիրավոր։

Բախվել են Mercedes E (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս․-ի և ուղևոր Շուշանիկ Գ․-ի (ծնված 1949 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---