Քյարամյան․ Ռուսական «Դոսյեի» հրապարակածը հանցագործություն է ենթադրում

Քյարամյան․ Ռուսական «Դոսյեի» հրապարակածը հանցագործություն է ենթադրում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածի հիման վրա հետազոտություն է սկսել։ Այս մասին, «Այսօր» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի», - նշել Քյարամյանը՝ ավելացնելով որևէ այլ բան ասել չի կարող.

«Հետազոտությունն արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ»։

Ավելի վաղ ռուսական «Դոսյե» կենտրոնը հերթական հոդվածն էր հրապարակել Կրեմլի՝ հարևան երկրների ներքին գործերին խառնվելու մասին շարքից, որը վերաբերում էր Հայաստանին և Ադրբեջանին։

Կարդացեք նաև․ Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---