5 մլն հայ ու ՀՆԱ 20-ապատկում․ Փաշինյանը՝ երկրի 30 տարվա ռազմավարության մասին21 սեպտեմբերի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն, 1․5 մլն նոր աշխատատեղ պետք է ստեղծվի, աղքատությունը պետք է հաղթահարվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս։ Փաշինյանի խոսքով՝ խնդիր կա մինչև 2050-ը ՀՀ-ում միջին աշխատավարձը յոթնապատկելու, իսկ համախառն ներքին արդյունքը՝ քսանապատկելու։ Նախատեսվում է նաև մինչև 2050 թվականը կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա, իսկ առողջ ապրելակերպը՝ ազգային հատկանիշ։ Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի առջև դրված խնդիրներից է նաև մինչև 2050 թվականը մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակ, աշխարհում 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություն ունենալը։ Անդրադառնալով նման ռազմավարության անհրաժեշտությանը՝ Փաշինյանն առաջարկել է այսօրվան նայել 30 տարի առաջվա աչքերով ու նշել է, որ նման ռազմավարություն պետական մակարդակով չի եղել։ Ըստ վարչապետի՝ նաև դրանով է պայմանավորված ՀՀ-ի այսօրվա ունեցած խնդիրները։ «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մեզ համար շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլ նաև վերափոխումների մասին է։ Ըստ Փաշինյանի՝ մինչև 2050-ը ՀՀ-ի վերափոխման ռազմավարությունը պետք է հիմնված լինի պետության հավիտենականության գաղափարի վրա, արժևորի ՀՀ քաղաքացուն, ազգային, պետական ինքնության կերտման, համահայկական ներուժի օգտագործման և մի շարք այլ արժեքների վրա։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |