Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով ցուցադրվել են հայերեն տառերը

Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով ցուցադրվել են հայերեն տառերը

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի հանրահայտ արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։

Արձանի վրա լուսապատկերներով ցուցադրվել են նաև հայոց այբուբենի տառերը։

«Այս հիասքանչ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է գրառման մեջ։

Վրաստանում Հայաստանի անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով։ ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---