Մնացականյան․ Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու քննարկումներ կան![]() 21 սեպտեմբերի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ-ն մնում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aravot.am-ը: «Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սամանները: Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասել է նա։ Մնացակայանը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդպել են հունիսի 30-ին՝ տեսակոնֆերանսով։ Դրանից մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սանձազերծել Հայաստանի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշում։ Մինչև հուլիսի 16-ը տևած մարտերում 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանցիները հայտարել էին 12 զոհի մասին։ ![]() ![]() Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |