Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են ՀՀ անկախության օրը21 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-մասնավորապես, ասվում է թագավորի ուղերձում: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Ըստ սաուդյան կողմի՝ պատճառը Արցախյան հակամարտության կարգավորված չլինելն է, երկիրն այս հարցում սատարում է Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, նախկինում ևս կողմերը միմյանց շնորհավորել են որոշ տոների առթիվ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում Մարտի 29-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի |