Փաշինյանն՝ Արցախի նախագահին․ Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և ՀՀ թռիչքաձև զարգացումն ապահովելու համար

Փաշինյանն՝ Արցախի նախագահին․ Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և ՀՀ թռիչքաձև զարգացումն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Արցախն այսօր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարությունում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ առաձնազրույցում։

«Ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանն իր հերթին ևս շնորհավորել է բոլորոին ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ և վստահեցրել, որ «հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը»:

Նա հավելել է նաև, որ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում պարտավոր են անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա կայուն խաղաղությունը հարատևի: Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---