Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, Անկախության տոնի առթիվ, մի շարք գործիչների պարգևատրել է մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանը (Ռումինիա), գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը։

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---