Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը

PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Twitter-ի միկրոբլոգում շնորհավորել է իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։

«Շնորհավորում եմ իմ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Հուսով եմ, որ մեր սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի»,-ասվում է գրառման մեջ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը