Beeline-ի օպտիկական մալուխները շինաշխատանքներից վնասվել են

Beeline-ի օպտիկական մալուխները շինաշխատանքներից վնասվել են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները: Դրա հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:

Ընկերության աշխատակիցները ջանում են, որ խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:

Ընկերությունից նշում են, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ ընկերության բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---