Ադրբեջանում քաղաքական հայացքների համար դատապարտված ընդդիմադիրը հացադուլից հետո կալանքը կանցնի տանը22 սեպտեմբերի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերաքննիչ դատարանը բավարարել է քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտված Թոֆիգ Յագուբլուի կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։ Յագուբլուն 17 օր հացադուլ էր արել։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ քանի որ ազատազրկման մասին առաջին ինստանցիայի դատարանի դատավճիռը դեռ ուժի մեջ չէր մտել, տնային կալանքի անցումը օրենքով հնարավոր է եղել։ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, որ պետք չէ դատարանի որոշումն ընկալել որպես իշխանությունների կողմից մարդասիրական քայլ, քանի որ Յանգուբլուն ձերբակալվել է շինծու պատրվակով։ Իսկ կալանքի փոփոխության որոշման վրա ազդել են ադրբեջանական և միջազգային հանրությունը։ 59-ամյա Թոֆիգ Յագուբլուն «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ է և Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի և ակտիվիստների կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչ։ Հաճախ է քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը։ Նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է, դատապարտվել ազատազրկման տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ցույցերի մասնակցելու համար։ Այս անգամ նա կազատազրկվի 4 տարով։ Նա մեղադրվում է խուլիգանության համար, իրեն համարում է սադրանքի զոհ։ Կարդացեք նաև․ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, միջազգային կառույցները դատապարտում են Ադրբեջանում հերթական ընդդիմադիրի ազատազրկումը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |